Այսօր: Հինգշաբթի, 2 Դեկտեմբերի 2021թ.
Շնողի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՇՆՈՂ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ ՌԵԶԵՐՎ ԿՈՉՎՈՂ ՀՈՂԵՐՈՒՄ ՄԿՆԱՆՄԱՆ ԿՐԾՈՂՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2021,Նոյեմբեր 23 - 2022,Նոյեմբեր 30
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ ՌԵԶԵՐՎ ԿՈՉՎՈՂ ՀՈՂԵՐՈՒՄ ՄԿՆԱՆՄԱՆ ԿՐԾՈՂՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2021,Նոյեմբեր 17 - 2022,Նոյեմբեր 17
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՄԿՆԱՆՄԱՆ ԿՐԾՈՂՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2021,Նոյեմբեր 9 - 2022,Նոյեմբեր 30
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ ՄԿՆԱՆՄԱՆ ԿՐԾՈՂՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2021,Նոյեմբեր 9 - 2022,Նոյեմբեր 30
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՈՒՆ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ՆԵՐՈՒԺԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ՝ Ի ՆՊԱՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ
2021,Հոկտեմբեր 6 - Դեկտեմբեր 31
ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԵՎ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2021,Հունվար 1 - 2022,Հոկտեմբեր 31
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ ՄԿՆԱՆՄԱՆ ԿՐԾՈՂՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2021,Հոկտեմբեր 11 - Դեկտեմբեր 31
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
2021,Հոկտեմբեր 4 - 2022,Նոյեմբեր 30
«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ»
2021,Օգոստոս 23 - 2022,Օգոստոս 31
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ...ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ...
2021,Հունիս 25 - 2024,Հունիս 25
ՊԱՏՎԱՍՏՎԵՆՔ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԴԵՄ՝ ԿԱՆԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ՏԱՐԱԾՈՒՄԸ
2021,Մայիս 21 - 2022,Հունիս 30
ԱՆՎՃԱՐ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2021,Հունիս 3 - 2022,Հուլիս 29
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2021,Հունիս 3 - 2022,Հունիս 30
ԽԱՌԱՏԱՆՈՑ ԵՎ ՄԱՆՍՏԵՎ ՋՐԱՏԱՐԵՐԻ ՋՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2018,Մարտ 29 - 2021,Դեկտեմբեր 31
ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՃԱՌՔ
2020,Մարտ 12 - 2022,Մարտ 31

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՈՒՆ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ՆԵՐՈՒԺԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ՝ Ի ՆՊԱՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Նարե Թամազյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
06/10/2021
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
31/12/2021
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ծրագրի նպատակը

  • EU4IMPACT ծրագրի նպատակն է աջակցել միգրանտների (այդ թվում՝ աշխատանքային), վերադարձած միգրանտների և նրանց ընտանիքների անդամների կողմից արդեն իսկ հիմնադրված (սկսնակ) կամ ապագայում ստեղծվելիք բիզնեսների զարգացմանը:
  • Ծրագրի համապատասխան փուլերը հաջողությամբ ավարտելուն պես ծրագրի շահառուներն իրենց սեփական ներդրման գումարին հավասար չափով դրամաշնորհ ստանալու հնարավորություն կունենան:
  • Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի կողմից:
  • Ծրագրի շրջանակներում բիզնեսի զարգացման ծառայություններ է մատուցելու ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը:
  • Ծրագրի տևողություն՝ 48 ամիս (2020 – 2024թթ.)

Ով կարող է դիմել

  • Ներկա պահին միգրանտ (այդ թվում՝ աշխատանքային) հանդիսացող ՀՀ քաղաքացիները, որոնք վերջին երեք տարվա ընթացքում առնվազն մեկ տարի գտնվել են ՀՀ-ից դուրս (ցանկացած երկրում): 
  • Վերադարձած միգրանտներ. ՀՀ քաղաքացիներ, որոնք Հայաստան են վերադարձել վերջին երեք տարվա ընթացքում առնվազն մեկ տարի ՀՀ-ից դուրս (ցանկացած երկրում) գտնվելուց հետո: 
  • Միգրատների կամ վերադարձած միգրանտների ընտանիքների անդամներ (օր.՝ ՀՀ-ում բնակվող ծնողներ, զավակներ, ամուսիններ, քույրեր, եղբայրներ). ՀՀ քաղաքացիություն ունենալու պահանջը չի տարածվում ընտանիքի այն անդմաների վրա, որոնք օրինական հիմքերով մշտապես բնակվում են ՀՀ-ում:
  • Դիմորդները պետք է պատրաստ լինեն կատարել իրենց տրամադրման ենթակա դրամաշնորհին հավասար գումարի չափով ներդրում (համաֆինանսավորում), որը դրամաշնորհը ստանալու համար պարտադիր պայման է հանդիսանում:
  • Ծրագիրը գործում է ՀՀ ողջ տարածքում՝ բացառությամբ ք. Երևանի:
  • Ծրագրի շրջանակում սկսնակ բիզնես է համարվում այն բիզնեսը, որի հիմնադրումից  (գրանցումից) անցել է ոչ ավել, քան երեք տարի: Ուստի, ծրագրի շահառու կարող են դառնալ ինչպես սկսնակ ձեռնարկատերերն, այդպես էլ արդեն որոշ ժամանակ գործող բիզնեսները:

Ինչպես դիմել

  • Լրացրեք մասնակցության հայտն առցանց՝ հետևելով (GOOGLE ձևաթուղթ) հղմանը:
  • Հայտի հետ միասին որպես հավելվածներ կցեք. անձը հաստատող փաստաթղթի (անձնագրի) պատճենը՝ ներառյալ արտերկիր մուտքի վիզաները և ելքի/մուտքի կնիքները պարունակող էջերը (եթե միգրանտի ընտանիքի անդամ եք՝ ապա Ձեր անձնագրի պատճենը և միգրանտ անդամի անձնագրի պատճենը՝ ներառյալ արտերկիր մուտքի վիզաները և ելքի/մուտքի կնիքները պարունակող էջերը),
  • Ձեր միգրացիոն պատմությունը հավաստող փաստաթղթերի (օր.՝ արտերկրում զբաղվածությունը հավաստող աշխատանքային պայմանագրերի) պատճենները, (եթե միգրանտի ընտանիքի անդամ եք՝ ապա այդ փաստը հավաստող փաստաթղթերի պատճենները),
  • աջակցվելիք բիզնեսի սեփականատերը (համասեփականատերը) հանդիսանալու փաստը հավաստող փաստաթղթի՝ պետական գրանցման վկայականի պատճենը (առկայության դեպքում),
  • Ձեր բանկային հաշվում համաֆինանսավորման համար անհրաժեշտ գումարի առկայությունը հավաստող ապացույցներ, ինչպես նաև տեղեկություններ, որոնք հաստատում են այդ ներդրման “միգրացիոն” ծագումը (օր.՝ արտերկրից դրամական փոխանցումների բանկային անդորրագրեր):
  • Սահմանված պահանջներին համապատասխանությունը ստուգելուց հետո Ձեզ հետ կանցկացվի հարցազրույց, որի արդյունքների հիման վրա հնարավոր կդառնա Ձեր մասնակցությունը ծրագրի կողմից կազմակերպվելիք հատուկ բիզնես դասընթացներին:
  • Դասընթացի ավարտին Դուք կհանձնեք թեստ, որից հետո Ձեզ կառաջարկվի երկու-երեք շաբաթվա ընթացքում կազմել անհատական բիզնես պլան, ինչում Ձեզ կօգնեն որակավորված մասնագետներ:  
  • Անհատական բիզնես պլանի հիման վրա մշակված դրամաշնորհային առաջարկները կներկայացվեն մրցութային հանձնաժողովի գնահատմանն ու հաստատմանը: Հավանության արժանացած առաջարկներն ապա կարող են իրագործվել ծրագրի կողմից տրամադրված դրամաշնորհի և Ձեր կողմից ներդրված նույնչափ գումարի համադրմամբ:   
  • Այնուհետ, ծրագրի որակավորված մասնագետները վեց ամսվա ընթացքում կհետևեն Ձեր ձեռնարկատիրական գործունեությանը և բիզնեսի զարգացման համար անհրաժեշտ խորհրդատվություն կտրամադրեն:

Դրամաշնորհի չափը՝ 2.000-10.000 եվրո,

    Դրամաշնորհը պարտադիր պետք է համալրվի Ձեր կողմից հատկացվող նույն չափի գումարով,   այն կարող է օգտագործվել բացառապես հիմնական միջոցների (գույք,   արտադրամաս, տեխնիկական միջոցներ) և հումքի, ինչպես նաև բրենդավորման և/կամ փաթեթավորման ծառայությունների ձեռքբերման նպատակով:

Ձեռնարկատիրական գործունեություն, որը չի կարող ֆինանսավորվել ծրագրի շրջանակներում  

  • Առևտրային գործունեություն
  • Մասնակցություն ներդրումային հիմնադրամներին
  • Ֆինանսավարկային և ֆինանսական այլ գործունեություն
  • Արտարժույթի փոխանակում
  • Մոլեխաղերի կազմակերպում

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք

ՀՀ-ում ՄՔՄՄԿ գրասենյակ,

ք. Երևան, Վ. Սարգսյան փող., 26/1,

«Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն, 711 սեն.

Հեռ.՝ +374 10 580388

Էլ. փոստ՝ impact@icmpd.org

Կայք՝ www.icmpd.org

ՖԲ էջ՝ fb.com/ICMPDinArmenia և fb.com/EU4IMPACT

Բոլորը
Համայնք
Անշարժ գույքի էլեկտրոնային համակարգ
Շնող գյուղի համայնքապատկեր
2 քայլ երկնքից ներքև Շնող
Մարզասրահի բացում
Շնող,Թեղուտ, Քարկոփ գյուղերը կգազաֆիկացվեն
Շնող, Լոռի, Կայծոն բերդ
Քարաթափում
«Շնողի օր» - 2019
«Կայծոնից Կայծոն»․հանգիստ Շնողի սարերում
Շնողի Կայծոն բերդը
Շնող-Թեղուտ ճանապարհը վերակառուցվել է
Մեկնարկել են Շնող Թեղուտ ճանապարհի հիմնանորոգումը
Երկու քայլ երկնքից ներքև Շնող
Շնող համայնքի համայնապատկեր
ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՍԱՐԵՐԸ. ՇՆՈՂ
ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ . ՇՆՈՂԻ Ս. ՍԱՐԳԻՍ /
 «Ռոլան» փառատոնի ֆիլմերը ցուցադրվեցին Շնողում
Շնողի օր ավանդական տոնակատարություն
Երկիրը երկիր է հաղորդաշարը Շնող համայնքում
Թումանյանի աշխարհում
Շնող համայնքում նշվեց մայիսի 9-ը:
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Շնող, 2փող. շ.4/3
077 608-120
shnogh.lori@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 10032573@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՇՆՈՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner