|
ՄԿՆԱՆՄԱՆ ԿՐԾՈՂՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Նարե Թամազյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
16/08/2022
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
16/08/2023
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հարգելի՛ համագյուղացիներ, տեղեկացնում ենք Ձեզ, որ Շնող համայնքի Շնող գյուղի բնակիչ Հրայր Գալինյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ Շնող գյուղի «Ղրախան» հանդամասում գտնվող հողամասում իրականացնելու է մկնանման կրծողների դեմ պայքար։
Շնողի համայնքապետարան
|
| | |
|
|
|
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Հեղինե Ճիճիլյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
01/07/2022
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
08/07/2022
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Ս.թ. հուլիսի 08-ին՝ ժամը՝ 17:30-ին , ՀՀ Լոռու մարզի Շնողի համայնքապետարանում կկայանա ավագանու նիստ՝ հետևյալ օրակարգով.
1.1 «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շնող համայնքի ավագանու՝ 08 հուլիսի 2022 թվականի թիվ 6 հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին» 1.2 ՀՀ Լոռու մարզի Շնող համայնքի 2020 թվականի տարեկան բյուջեի երկրորդ եռամսյակի կատարման ընթացքի մասին 1.3 Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շնող համայնքի 2021 թվականի հողային հաշվեկշիռը հաստատելու մասին 1.4 «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շնող համայնքի կողմից ներկայացվող«Շնող համայնքի վարչական տարածքի արևմտյան հատվածի անջրդի հողատարածքների և Շնող և Թեղուտ բնակավայրերի տնամերձ հողամասերի ոռոգման ցանցի կառուցում» բնապահպանական ծրագիրը հավանության արժանացնելու և հաստատելու մասին 1.5 ՀՀ Լոռու մարզի «Շնող համայնքի «Հեքիաթ» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տարածքում գտնվող թվով 1 եղևնու , Թեղուտի միջնակարգ դպրոցի տարածքում գտնվող թվով 1 եղևնու և Շնող համայնքի Շնող բնակավայրի կենտրոնական այգում գտնվող թվով 15 ծառերի հատմանը համաձայնություն և թույլտվություն տալու մասին 1.6 ՄԱԶԾ «Դերակատարների տեղական հզորացում զարգացման նպատակով Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի շրջանակներում ՀՀ Լոռու մարզի Շնողի համայնքապետարանից ներկայացուցիչներ ընդգրկելու մասին
1.7 Համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական օգնություն հատկացնելու մասին
|
| | |
|
|
|
ՀՈՂԱՄԱՍԻ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Հեղինե Ճիճիլյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
25/06/2022
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
22/07/2022
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Ս/թ հուլիսի 25-ին ժամը 10:00-ից Լոռու մարզի Շնողի համայնքապետարանում տեղի կունենա համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ վաճառք՜ 1 լոտով՝ բաց ընթացակարգով:
Լոտ 1 . Շնող համայնքՙ գյուղ Շնողՙ 1-ին փողոց ՙթիվ 93/1 հասցեում ( կադաստրային ծածկագիրը՝ 06-088-0055-0050 ) 0.056997 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամաս՝ հասարակական նշանակության շինություն կառուցելու նպատակով, վաճառքի մեկնարկային գինը՝ 300 000 ՀՀ դրամ
Հողամասերի նկատմամբ սահմանափակումներ չկան: Մասնակցության վճարը՝ 3000 ՀՀ դրամ, նախավճարը՝ մեկնարկային գնի 50 %-ի չափով և քայլի չափը՝ մեկնարկային գնի 5%-ի չափով:
Մասնակցել ցանկացողները կարող են դիմել Շնող համայնքապետարան մինչև ս/թ հուլիսի 22 -ը՝ ժամը՝ 17:00:
Հացե՝ Լոռու մարզ, համայնք Շնող, գյուղ Շնող, հեռախոս՝ (077) 608120, էլ.փոստ՝ shnogh.lori@inbox.ru
|
| | |
|
|
|
GAZ 3221 ՄԱԿՆԻՇԻ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Հեղինե Ճիճիլյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
25/06/2022
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
22/07/2022
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Ս/թ հուլիսի 26 -ին ժամը 10:00-ից Լոռու մարզի Շնողի համայնքապետարանում տեղի կունենա համայնքային սեփականություն հանդիսացող մարդատար ավտոտրանսպորտային միջոցի աճուրդ վաճառք
Լոտ 1 2001 թվականի թողարկման , GAZ 3221 մակնիշի , 376 UL 38 h/h, թափքի տեսակը՝ ունիվերսալ, Տ/Մ տեսակը մարդատար, ավտոտրանսպորտային միջոց, մեկնարկային գինը 160 000/մեկ հարյուր վարսուն հազար/ ՀՀ դրամ, աճուրդի մասնակցության վճար սահմանել 3000 /երեք հազար/ ՀՀ դրամ, մեկնարկային գնի 5% քայլի չափով:
Աճուրդին մասնակցել ցանկացողները կարող են դիմել Շնողի համայնքապետարան մինչև ս/թ հուլիսի 22 –ը ժամը 17:00: Հացե՝ Լոռու մարզ, համայնք Շնող, գյուղ Շնող, հեռախոս՝ (077) 608120 , էլ.փոստ shnogh.lori@inbox.ru
|
| | |
|
|
|
ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄՍԱՅԻՆ ՈՉԽԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՖԵՐՄԱՅԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Նարե Թամազյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
02/06/2022
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
02/07/2022
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հայաստանում անասնաբուծության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, Հայ-ֆրանսիական նորարական գյուղատնտեսության խորհրդատվական «KT Agro» ՍՊ ընկերությունը Ֆրանսիացի մասնագետների հետ համատեղ առաջարկում է ֆրանսիական բարձր մսային մթերատվությամբ օժտված Բլանշ ոչխարի ցեղի բուծումը։
Մանրամանսերին կարող եք ծանոթանալ առդիր կցված ֆայլում
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
ՀԱՆՔԱՔԱՐԻ ԿՈՒՅՏԱՅԻՆ ՏԱՐՐԱԼՎԱՑՄԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՅՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Նարե Թամազյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
25/05/2022
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
08/06/2022
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) և ՀՀ կառավարության 19 նոյեմբերի 2014թ թիվ 1325-Ն որոշմամբ սահմանված հավելվածի համաձայն՝ 2022թ․ հունիսի 08-ին ժամը 1200-ին Շնող համայնքի Թեղուտ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Կուպպեր մայն» ՍՊ ընկերության կողմից բնակավայրի տարածքում նախատեսվող կույտային տարալցման եղանակով պղնձի կորզման արտադրության կազմակերպման նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկման երկրորդ փուլը։
Փաստաթղթերին կարող եք ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում՝ mnp.am, ք․ Երևան Բուզանդի 1/3 հասցեում։
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ` ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԽՈՇՈՐԱՑՄԱՆ ԹԵՄԱՅՈՎ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Նարե Թամազյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
06/05/2022
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
11/05/2022
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Ս․թ․ մայիսի 11-ին՝ ժամը 12։00-ին՝ #Շնողի համայնքապետարում նախատեսվում է անցակցնել հանրային քննարկում՝ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի վերաբերյալ։
Վերը նշված օրենքների փոփոխությամբ նախատեսվում է խոշորացնել նաև #Շնող համայնքը։
Հանրային քննարկումների անցկացման պատասխանատու՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչություն պետ՝ Ա․ Գիլոյան
Ակնկալում ենք քաղաքացիների և շահառու խմբերի մասնակցությունը:
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
ՄԿՆԱՆՄԱՆ ԿՐԾՈՂՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Նարե Թամազյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
25/04/2022
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
25/04/2023
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հարգելի՛ համագյուղացիներ, տեղեկացնում ենք Ձեզ, որ Շնող համայնքի Շնող գյուղի բնակիչ Գևորգ Ավետյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ Շնող գյուղի «Շեկ աղբյուր» հանդամասում գտնվող հողամասում իրականացնելու է մկնանման կրծողների դեմ պայքար։
Շնողի համայնքապետարան
25/04/2022թ․
|
| | |
|
|
|
ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՃԱՌՔ
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Նարե Թամազյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
20/04/2022
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
20/04/2023
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Տեղեկացնում ենք, որ Շնող համայնքի բնակիչ Էդմոն Հախվերդյանը ՀՀ Լոռու մարզի Շնող համայնքի փող․ 1, նրբ․ 2 թիվ 6 հասցեում գտնվող՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող 400քմ հողամասը վաճառում է։ Հողամասի վրա առկա է նաև շինություն։ Գինը՝ 5000 $ Ցանկացողները կարող են զանգահարել +374 93 408 233 հեռախոսահամարին։
|
| | |
|
|
|
ՄԿՆԱՆՄԱՆ ԿՐԾՈՂՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Հեղինե Ճիճիլյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
14/04/2022
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
13/05/2022
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆՔ ՁԵԶ, ՈՐ ՆԻՆԱԱՄԻՐՋԱՆՅԱՆԸ ՇՆՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՇՆՈՂ ԳՅՈՒՂԻ՝«ՃԱԼԱ» ՀԱՆԴԱՄԱՍՈՒՄԳՏՆՎՈՂՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԻՐԵՆ ՊԱՏԿԱՆՈՂՀՈՂԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Է ՄԿՆԱՆՄԱՆ ԿՐԾՈՂՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ :
ՇՆՈՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ 14.04.2022Թ.
|
| | |
|
|
|
«ՇՆՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ «ՀԵՔԻԱԹ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Հեղինե Ճիճիլյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
12/04/2022
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
02/05/2022
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շնող համայնքի ղեկավարը հայտարարում է մրցույթ «Շնող համայնքի «Հեքիաթ» մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար.
1.Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության այն գործունակ քաղաքացիները ովքեր ունեն՝
1) բարձրագույն կրթություն. 2)հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշման 9-րդ կետով սահմանված պահանջները. 3) նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի դեպքում` «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով սահմանված չափանիշները բավարարող անձը. 4) իրենց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, Հայաստանի Հանրապետության « Աշխատանքային օրենսգիրք», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Գնումների մասին», «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր): 1.1. Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են` 1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն. 2)ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն. 3)համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն. 4) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն. 5) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն. 6) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
2.Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը (նյութերը).
1)դիմում. 2) մեկ լուսանկար` 3x4 չափսի. 3)քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին. 4) ինքնակենսագրություն. 5)անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները. 6) տեղեկանք` մշտական բնակության վայրից. 7) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացին փաստաթղթերի պատճենները` բնօրինակի հետ միասին, ներկայացնում է անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
3. Մրցույթը կանցկացվի ՀՀ Լոռու մարզի Շնողի համայնքապետարանի շենքում (հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, համայնք Շնող, գյուղ Շնող, փողոց 2, շենք 4/3), 2022 թվականի մայիսի 12-ին, ժամը՝ 12:00-ին:
4.Դիմումներն ընդունվում են Շնողի համայնքապետարանի աշխատակազմում հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, համայնք Շնող, գյուղ Շնող, փողոց 2, շենք 4/3 , հեռ.՝ 077 60-81-20), ժամը 10:00-ից 18:00, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 2022 թվականի մայիսի 02-ը՝ժամը 18:00-ն :
|
| | |
|
|
|
ԱԶՈՏԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ԵՎ ԿԱՐԲՈՆԻՏԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Նարե Թամազյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
10/03/2022
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
21/03/2022
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հարգելի՛ համագյուղացիներ,
Ազոտական պարարտանյութ` սելիտրա (34% ազոտ) և կարբոնիտ (46% ազոտ) ձեռք բերելու համար կարող եք դիմել Շնողի համայնքապետարան մինչև 2022 թվականի մարտի 21-ը։ Պարարտանյութի 50 կգ-ոց 1 պարկի նախնական արժեքը 20 000 դրամ, որից՝ 9000 դրամը սուբսիդավորվող գումարի չափը։
|
| | |
|
|
|
ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Նարե Թամազյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
02/03/2022
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
04/03/2022
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
2022 թվի մարտի 4-ին՝ ժամը՝ 13:00-ին Շնողի համայնքապետարանի դահլիճում հրավիրում ենք մասնակցելու «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության ծրագրի» ներկայացմանը։ Ռազմավարության մշակման ծրագիրը նախաձեռնվել է ՀՀ կառավարության կողմից և իրականացվում է Համաշխարհային բանկի աջակցության շրջանակներում («Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականության դրամաշնորհի II ծրագիր» (Դրամաշնորհ թիվ TF0B3556): Ռազմավարության յուրաքանչյուր փուլում սահմանել են մի շարք հարցեր, որոնք պահանջում են շահագրգիռ կողմերի հետ ընդլայնված խորհրդակցություններ, ուստի կարևոր է բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությունը։ Ռազմավարության մշակման այս փուլում քննարկվելիք թեմաների շուրջ ակնկալում ենք հանքարդյունաբերական համայնքների տեսակետը/մասնակցությունը։ Հանդիպման ընթացքում խորհրդատուն կներկայացնի ընդհանուր ռազմավարության նպատակը եւ ծրագիրը, առանձին պրեզենտացիայով կանդրադառնա երկու հիմնական ուղղություններին՝ 1) Բնապահպանություն (ՇՄԱԳ գործընթաց եւ բնապահպանական մոնիտորինգ, համայնքների մասնակցություն, պատշաճ տեղեկացվածություն) 2) Սոցիալական աջակցության մեխանիզմներ եւ համայնքի մասնակցություն 3) Համայնքների ներկայացուցիչներին կառաջարկվի նախապես տրամադրված տեղեկատվության հիման վրա տեսակետ հայտնելու եւ հարց ու պատասխանի հնարավորություն։
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
ՀՈՂԱՄԱՍԻ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Հեղինե Ճիճիլյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
02/03/2022
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
16/03/2022
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Ս/թ մարտի 21 -ին՝ ժամը 11:00-ին, Լոռու մարզի Շնողի համայնքապետարանում տեղի կունենա համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ վաճառք 1 լոտով՝ բաց ընթացակարգով
Լոտ 1. Ծածկագիրը՝ 06-088-0131-0035 ծածկագրում , գյուղ նշանակության հողամաս, չափը՝ 0.0125 հա, hողամասի վաճառքի մեկնարկային գինը 80 000 (ութսուն հազար) ՀՀ դրամ Հողամասերի նկատմամբ սահմանափակումներ չկան: Մասնակցության վճարը 3000 ՀՀ դրամ, նախավճարը մեկնարկային գնի 50 %-ի չափով և քայլի չափը մեկնարկային գնի 5%-ի չափով:
Մասնակցել ցանկացողները կարող են դիմել Շնող համայնքապետարան մինչև ս/թ մարտի 16 ժամը 17:00: Հացե Լոռու մարզ համայնք Շնող գյուղ Շնող հեռախոս (077) 608120 էլ.փոստ shnogh.lori@inbox.ru
|
| | |
|
|
|
ԳՈՐԾ ԿԱ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Հեղինե Ճիճիլյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
28/02/2022
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
28/04/2022
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՀՀ Լոռու մարզի Շնող համայնքի գյուղական բնակավայրերում այլընտանքային նախադպրոցական կրթական ծառայությունների իրականացման նպատակով ՀՀ Լոռու մարզի Շնողի համայնքապետարանը հայտարարում է մրցույթՇնող համայնքի Քարկոփ բնակավայրերում նորաստեղծ այլընտանքային նախադպրոցական կրթական ծառայության դաստիարակներիի թափուր տեղերի համար:
Մրցույթին կարող են մասնակցել այն անձինք, ովքեր կարևորում են կրթությունը, և պատրաստ են բարելավել իրենց մասնագիտական հմտությունները նախադպրոցական կրթության ոլորտում:
Մրցույթին մասնակցլու համար անհրաժեշտ է ներկայացնել.
- անձը հաստատող փաստաթուղթ
- առկայության դեպքում նախադպրոցական, մանկավարժական կամ այլ միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ
- առկայության դեպքում նախադպրոցական կրթության ոլորտում կամ մանկավարժական գործունեության ստաժը հաստատող փաստաթուղթ
- ինքնակենսագրություն
- մոտիվացիոն նամակ
Փաստաթղթերը ներկայացնել «Շնող համայնքի «Հեքիաթ» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենությանը:
Ուշադրություն՝ մրցույթին մասնակցելու համար ցանկալի պայման է հանդիսանում տվյալ բնակավայրում բնակվելը:
Այս մոդելը մշակվել է ՀՀ կառավարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջև կնքված 2016-2020 թ.թ համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սա ծախսաարդյունավետ մոդել է, որը նախատեսված է հոգալու այն երեխաների կրթական կարիքները, ովքեր բնակվում են հեռավոր գյուղական վայրերում, որտեղ առկա կամ հասանելի չեն պետական նախադպրոցական կրթական հաստատությունները: Այս նախաձեռնությունն ավելի է կարևորվում ՀՀ-ում համայնքների խոշորացման և հանրային կառավարման ոլորտում ընթացիկ բարեփոխումների համատեքստում:
|
| | |
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |