31.12.22
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՇՆՈՂ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔ
|
Հարգելի' բարեկամ, ողջունում եմ Ձեր մուտքը Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շնող համայնքի ինտերնետային կայք: www.shnogh.am կայքը լավագույն հնարավորություն է ծանոթանալու Շնող համայնքի կառավարման համակարգին, իրազեկվելու տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը, ավագանիների ընդունած որոշումներին, պաշտոնական փաստաթղթերին: Կայքում ընդգրկուն տեղեկատվություն կգտնեք համայնքի սոցիալ-տնտեսական, կրթական, մշակութային եւ այլ ոլորտներում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Էլեկտրոնային կառավարման և համացանցի միջոցով դուք կարող եք մասնակից լինել մեր աշխատանքներին, հայտնել Ձեր կարծիքը, մտահոգություններն ու առաջարկությունները, ինչը մենք կընդունենք սիրով և գոհունակությամբ:
|
|
30.12.22
ՇՆՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
|
Մակերես՝ 41.28 կմ2, բնակչություն` 4318: Շնող գյուղը (միջնադարում` ԿԱՅԾՈՆ) գտնվում է ՀՀ Լոռու մարզում, մարզկենտրոն Վանաձորից 60 կմ հյուսիս-արևելք: Շնողի պատմությունը սերտորեն առնչվում է Կայծոն ամրոցի հետ (10-11դ): Կայծոն-Շնող անվանափոխությունը կատարվել է ուշ շրջանում`18-րդ դարի կեսերից: Շնող անվան ծագումը կապվում է ‹‹շեն-հող›› կապակցության հետ: Համաձայն այլ ենթադրության` գյուղի անվանումն առաջացել է շինող բառից՝ կառուցող, շինարար իմաստով: Շնող գյուղը գտնվում է Գուգարաց լեռնաշղթայի արևելյան մասում՝ Դեբեդ գետի աջափնյա սարավանդի և հարակից ձորերով ու բլուրներով պատած բարդ ռելիեֆով տարածքի վրա: Վերջինս հյուսիս- արևմուտքից կտրվում է Դեբեդի կիրճով (գյուղին հարող մասում մինչև ...
Մանրամասն |
|
14.07.22
ՇՆՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԸ
|
Շնողը վաղը՝ Զարգացած է գյուղատնտեսությունը, զինված է ժամանակակից ՄՏԿ-ով, կայացել են անասնապահական հզոր ֆերմերային տնտեսություններ։ Գյուղատնտեսական կոոպերատիվները կատարում են իրենց առաքելությունը, հիմնված են այգիներ և ջերմոցային տնտեսություններ։Գործում է կաթի վերամշակման արտադրամաս, պտղի վերամշակում (չիր, պահածո), զարգացած է թեթև արդյունաբերությունը։Մարդիկ ներգրավված են ագրոտուրիզմի ոլորտում։ Թեղուտի հանքն աշխատում է ժամանակակից տեխնոլոգիաներով, և արտանետումները չեն աղտոտում բնությունը։Հիմնվել են ՏՏ դպրոց, գյուղատնտեսական ուսումնարան, ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած դպրոցներ, ...
Մանրամասն |
|
09.07.22
ՏԻԳՐԱՆ ԵՂԻԿՅԱՆԸ` ՋԵՐՄՈՒԿԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ
|
08.07. 2022 թվականին Ջերմուկ քաղաքում մեկնարկեց Ստեփան Ավագյանի անունը կրող «Ջերմուկ-2022» պատանեկան XVI միջազգային բաց մրցաշարը: Այս տարի հաղթողի տիտղոսի համար կպայքարեն Հայաստանը, Արցախը, Ռուսաստանը, Գերմանիան, Թուրքիան և ԱՄՆ-ն ներկայացնող շուրջ 190 պատանի շախմատիստներ: Այս մրցաշարում Շնող համայնքի և Լոռու մարզի միակ ներկայացուցիչը 9-ամյա Տիգրան Եղիկյանն է: Երկու խաղից երկուսն էլ հաղթել է։ Սպասենք հետագա արդյունքներին և հաջողություն մաղթենք Տիգրանին և նրա մարզիչ Արմեն Պապյանին
|
|
07.07.22
ՔԱՐԿՈՓ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ՝ ՏԱՐԻՆԵՐԻ ԵՐԱԶԱՆՔ ԴԱՐՁԱԾ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ...
|
ՀՀ Լոռու մարզի Շնող համայնքի՝ 2021 թվականի սուբվենցիոն և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից ԵՄ-ի ֆինանսավորմամբ «Ապագան՝ այսօր. Կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման» ծրագրերի շրջանակներում կապիտալ նորոգվել է Քարկոփ վարչական տարածքի մանկապարտեզը: ՅՈՒՆԻՍԵՖ-ի հովանավորությամբ մանկապարտեզի բակը համալրվել է խաղասարքերով: Շուտով շահագործման կհանձնվի մանկապարտեզի շենքը: Ապագան նոր սերնդի ձեռքերում է, աշխատենք հագեցած դարձնել նրանց առօրյան:
|
|
23.06.22
ՀՐԱԺԵՇՏ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻՆ
|
Շնող համայնքի «Հեքիաթ» մանկապարտեզը հերթական սերունդը ճանապարհեց դեպի նոր կյանք: «Հրաժեշտ մանկապարտեզին» ավարտական միջոցառումը հուզեց ներկաներին: Միջոցառման ավարտին մանկապարտեզի սաներն ստացան ավարտական վկայականները:
|
|
01.06.22
ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐ 2022
|
Շնող խոշորացված համայնքի հարգելի բնակիչներ, Կառավարության հաստատմամբ 2022թ. համայնքում կիրականացվեն հետևյալ սուբվենցիոն ծրագրերը Շնող համայնքի փողոցների հիմնանորոգում ասֆալտապատմամբ Կառավարության համաֆինանսավորումը` 164.4 մլն դրամ, ծրագրի արժեքը` 365.4 մլն դրամ ️Շնող համայնքի Շնող բնակավայրի կենտրոնական այգու վերանորոգում Կառավարության համաֆինանսավորումը` 23.4 մլն դրամ, ծրագրի արժեքը` 58.5 մլն դրամ ️Շնող համայնքի《Հեքիաթ》մանկապարտեզի բարեկարգում Կառավարության համաֆինանսավորումը` 36.9 մլն դրամ, ծրագրի արժեքը` 52.8 մլն դրամ Շնող համայնքի փողոցների արտաքին լուսավորության անցկացում` արևային լուսատուներով Կառավարության համաֆինանսավորումը` 27.2 մլն դրամ, ծրագրի արժեքը` 49.5 մլն դրամ ️ Շնող համայնքի ...
Մանրամասն |
|
30.04.22
ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ
|
«Մաքուր պահենք Հայաստանը» ծրագրի շրջանակներում ս․թ․ ապրիլի 30-ին անցկացված «Համապետական շաբաթօրյակ»-ին ակտիվ մասնակցություն ցուցաբերեց նաև Շնող համայնքը, հանձինս համայնքային բոլոր կազմակերպությունների՝«Շնող համայնքի «Հեքիաթ մանկապարտեզ»«Շնողի մանկական արվեստի դպրոց»«Շնողի միջնակարգ դպրոց»«Շնողի մշակույթի տուն»«Շնողի կոմունալ ծառայություն»«Շնող համայնքի «Հեքիաթ» մանկապարտեզ»-ի Թեղուտ վարչական տարածքում գործունեություն ծավալող աշխատակազմ«Թեղուտի միջնակարգ դպրոց»«Թեղուտի մշակույթի տուն»«Քարկոփի միջնակարգ դպրոց»Համայնքում շաբաթօրյակն անցկացվեց պատշաճ ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |