31.12.22
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՇՆՈՂ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔ
|
Հարգելի' բարեկամ, ողջունում եմ Ձեր մուտքը Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շնող համայնքի ինտերնետային կայք: www.shnogh.am կայքը լավագույն հնարավորություն է ծանոթանալու Շնող համայնքի կառավարման համակարգին, իրազեկվելու տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը, ավագանիների ընդունած որոշումներին, պաշտոնական փաստաթղթերին: Կայքում ընդգրկուն տեղեկատվություն կգտնեք համայնքի սոցիալ-տնտեսական, կրթական, մշակութային եւ այլ ոլորտներում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Էլեկտրոնային կառավարման և համացանցի միջոցով դուք կարող եք մասնակից լինել մեր աշխատանքներին, հայտնել Ձեր կարծիքը, մտահոգություններն ու առաջարկությունները, ինչը մենք կընդունենք սիրով և գոհունակությամբ:
|
|
30.12.22
ՇՆՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
|
Մակերես՝ 41.28 կմ2, բնակչություն` 4318: Շնող գյուղը (միջնադարում` ԿԱՅԾՈՆ) գտնվում է ՀՀ Լոռու մարզում, մարզկենտրոն Վանաձորից 60 կմ հյուսիս-արևելք: Շնողի պատմությունը սերտորեն առնչվում է Կայծոն ամրոցի հետ (10-11դ): Կայծոն-Շնող անվանափոխությունը կատարվել է ուշ շրջանում`18-րդ դարի կեսերից: Շնող անվան ծագումը կապվում է ‹‹շեն-հող›› կապակցության հետ: Համաձայն այլ ենթադրության` գյուղի անվանումն առաջացել է շինող բառից՝ կառուցող, շինարար իմաստով: Շնող գյուղը գտնվում է Գուգարաց լեռնաշղթայի արևելյան մասում՝ Դեբեդ գետի աջափնյա սարավանդի և հարակից ձորերով ու բլուրներով պատած բարդ ռելիեֆով տարածքի վրա: Վերջինս հյուսիս- արևմուտքից կտրվում է Դեբեդի կիրճով (գյուղին հարող մասում մինչև ...
Մանրամասն |
|
01.06.22
ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐ 2022
|
Շնող խոշորացված համայնքի հարգելի բնակիչներ, Կառավարության հաստատմամբ 2022թ. համայնքում կիրականացվեն հետևյալ սուբվենցիոն ծրագրերըՇնող համայնքի փողոցների հիմնանորոգում ասֆալտապատմամբ Կառավարության համաֆինանսավորումը` 164.4 մլն դրամ, ծրագրի արժեքը` 365.4 մլն դրամ ️Շնող համայնքի Շնող բնակավայրի կենտրոնական այգու վերանորոգում Կառավարության համաֆինանսավորումը` 23.4 մլն դրամ, ծրագրի արժեքը` 58.5 մլն դրամ ️Շնող համայնքի《Հեքիաթ》մանկապարտեզի բարեկարգում Կառավարության համաֆինանսավորումը` 36.9 մլն դրամ, ծրագրի արժեքը` 52.8 մլն դրամ Շնող համայնքի փողոցների արտաքին լուսավորության անցկացում` արևային լուսատուներով Կառավարության համաֆինանսավորումը` 27.2 մլն դրամ, ծրագրի արժեքը` 49.5 մլն դրամ ️Շնող համայնքի Շնող ...
Մանրամասն |
|
30.04.22
ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ
|
«Մաքուր պահենք Հայաստանը» ծրագրի շրջանակներում ս․թ․ ապրիլի 30-ին անցկացված «Համապետական շաբաթօրյակ»-ին ակտիվ մասնակցություն ցուցաբերեց նաև Շնող համայնքը, հանձինս համայնքային բոլոր կազմակերպությունների՝«Շնող համայնքի «Հեքիաթ մանկապարտեզ»«Շնողի մանկական արվեստի դպրոց»«Շնողի միջնակարգ դպրոց»«Շնողի մշակույթի տուն»«Շնողի կոմունալ ծառայություն»«Շնող համայնքի «Հեքիաթ» մանկապարտեզ»-ի Թեղուտ վարչական տարածքում գործունեություն ծավալող աշխատակազմ«Թեղուտի միջնակարգ դպրոց»«Թեղուտի մշակույթի տուն»«Քարկոփի միջնակարգ դպրոց»Համայնքում շաբաթօրյակն անցկացվեց պատշաճ ...
Մանրամասն |
|
29.04.22
«ԱՍՔ ՍԻՐՈ»
|
Ապրիլի 29-ին սիրո մեջ ողողված էր Շնողի մշակույթի տունը: Գրադարանավար Անահիտ Հոբոսյանի մեծ ջանքերով կազմակերպված «Ասք սիրո» խորագրով միջոցառումը մասնակիցներին և հանդիսատեսին կտրեց առօրյա իրականությունից և տեղափոխեց սիրո և գեղեցկության աշխարհ: Միջոցառումն ավարտվեց «Խաթաբալա» բեմադրությամբ: Միջոցառումը լուսանկարներով՝ տեսանյութ։ «Գարուն է գալիս» և «Ախ տնավեր» երգերը՝ Հասմիկ Պապյանի, Ջուլյա Առաքելյանի, Աղավնի Բարսեղյանի, Անի Մկրտումյանի, Մարիամ Պապյանի կատարմամբ՝ տեսանյութ։ «Խաթաբալա»՝ տեսանյութ։
|
|
26.04.22
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ
|
Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգություն նորացված շտեմարան՝ https://int-heritage.am/
|
|
|
24.04.22
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ՆՎԻՐՎԱԾ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
|
Մոմերով երթ՝ դեպի Մեծ Եղեռնի զոհերին նվիրված հուշարձան՝ հարգանքի տուրք մատուցելու 1.5 մլն. անմեղ զոհերի հիշատակին   Ստորև՝ «Տեր ողորմեա» երգի կատարումը Շնողի Սուրբ Սարգիս եկեղեցում՝ տեսանյութ
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |