31.12.21
ՇՆՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔ
|
Հարգելի' բարեկամ, ողջունում եմ Ձեր մուտքը Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շնող համայնքի ինտերնետային կայք: www.shnogh.am կայքը լավագույն հնարավորություն է ծանոթանալու Շնող համայնքի կառավարման համակարգին, իրազեկվելու տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը, ավագանիների ընդունած որոշումներին, պաշտոնական փաստաթղթերին: Կայքում ընդգրկուն տեղեկատվություն կգտնեք համայնքի սոցիալ-տնտեսական, կրթական, մշակութային եւ այլ ոլորտներում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Էլեկտրոնային կառավարման և համացանցի միջոցով դուք կարող եք մասնակից լինել մեր աշխատանքներին, հայտնել Ձեր կարծիքը, մտահոգություններն ու առաջարկությունները, ինչը մենք կընդունենք սիրով և գոհունակությամբ:
|
|
30.12.21
ՇՆՈՂ ՀԱՄԱՅՆՔ
|
Մակերես՝ 41.28 կմ2, բնակչություն` 4318: Շնող գյուղը (միջնադարում` ԿԱՅԾՈՆ) գտնվում է ՀՀ Լոռու մարզում, մարզկենտրոն Վանաձորից 60 կմ հյուսիս-արևելք: Շնողի պատմությունը սերտորեն առնչվում է Կայծոն ամրոցի հետ (10-11դ): Կայծոն-Շնող անվանափոխությունը կատարվել է ուշ շրջանում`18-րդ դարի կեսերից: Շնող անվան ծագումը կապվում է ‹‹շեն-հող›› կապակցության հետ: Համաձայն այլ ենթադրության` գյուղի անվանումն առաջացել է շինող բառից՝ կառուցող, շինարար իմաստով: Շնող գյուղը գտնվում է Գուգարաց լեռնաշղթայի արևելյան մասում՝ Դեբեդ գետի աջափնյա սարավանդի և հարակից ձորերով ու բլուրներով պատած բարդ ռելիեֆով տարածքի վրա: Վերջինս հյուսիս- արևմուտքից կտրվում է Դեբեդի կիրճով (գյուղին հարող մասում մինչև ...
Մանրամասն |
|
07.04.21
ԵՂԱՆԱԿԸ ՇՆՈՂՈՒՄ
|
ՀՀ Լոռու մարզի Շնող համայնքում գրանցվող եղանակի տեսությանը հետևեք անցնելով ստորև ներկայացված հղումով՝ Եղանակը Շնողում
|
|
02.03.21
ԿԱՆԱՉ և ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ
|
📢 Կարևոր հայտարարություն Հարգելի՛ դիմորդներ, հաշվի առնելով առկա իրավիճակում հնարավոր ճանապարհային խոչընդոտները՝ Եվրոպական միության Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում ծրագրի։ Ագրոբիզնեսի աջակցության հայտադիմումների վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև մարտի 5-ը։ Հայտադիմումների մանրամասներին ծանոթանալու համար սեղմե՛ք այստեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության կողմից։ Հեռ./Tel՝+374 (0) 60 655 955 Բջջ./Mob՝ +374 (0) 93 144 795 https://www.facebook.com/GAIAArmenia
|
|
26.02.21
ԿԱՆԱՉ և ՕՐԳԱՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ
|
ԿԱՆԱՉ և ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԵվրոպական միության կողմից ֆինանսավորվող Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում ծրագրի շրջանակներում հայտարարվել էԿԱՆԱՉ և ՕՐԳԱՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹՄրցույթին դիմելու համար խնդրում ենք այցելել Էկոնոմիկայի նախարարության կայք, հետևյալ հղումով՝ https://mineconomy.am/page/1763Մանրամասները՝ կից փաստաթղթերում:Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2021թ.-ի մարտի 1-ը։ Շտապեք դիմել:Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության կողմից։Հեռ.՝+374 (0) 60 655 955Բջջ.՝ +374 (0) 93 144 795https://www.facebook.com/GAIAArmenia Մասնակցեք ...
Մանրամասն |
|
24.02.21
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՑ ՇՆՈՂ ՀԱՄԱՅՆՔ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ
|
Լոռու մարզպետարանը հերթական անգամ իր աջակցությունն է ցուցաբերել Արցախից ՀՀ Լոռու մարզի Շնող համայնք տեղափոխված և բնակվող ընտանիքներին: Տրամադրվել է սնունդ, հիգիենայի պարագաներ: Շնորհակալություն Լոռու մարզպետարանին համագործակցության համար:
|
|
23.02.21
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
|
Հարգելի՛ բնակիչներ, ձեզ ենք ներկայացնում օգտակար հղումներ, որոնք կօգնեն ձեզ առավել հեշտ գտնել անհրաժեշտ տեղեկատվությունը։ ՀՀ կադաստրի կոմիտեի ֆեյսբուքյան էջ – Vxsoft ընկերության յութուբյան ալիքը՝ Գույքահարկի վերաբերյալ ֆեյսբուքյան խումբ՝ Գույքահարկի վերաբերյալ տելեգրամյան ալիք՝ Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ
|
|
17.02.21
ՀԻՇԵՑՈՒՄ
|
Շնող համայնքի հարգելի՛ բնակիչներ/ Շնող, Թեղուտ, Քարկոփ/ Խնդրում ենք կատարել ձեր պարտավորությունները՝ հողի հարկի, գույքահարկի և վարձակալության վարձավճարների գծով՝ տույժերից և հետագա խնդիրներից խուսափելու համար: Հիշեցնենք նաև, որ մեր համայնքում շատ խնդիրներ լուծում են հենց այդ հավաքագրված գումարների միջոցով: Կանխավ շնորհակալություն
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |