Այսօր: Շաբաթ, 18 Սեպտեմբերի 2021թ.
Շնողի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՇՆՈՂ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 142-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Շնող ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Շնող համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Շնող, 077 608-120, shnogh.lori@inbox.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հուլիսի 2021 թվականի N 142-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԱՐԱՐԱՏ ԲԱԲԿԵՆԻ ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՊԱՐՍՊԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՇՆՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետով ,37-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածով, ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի » 188 հոդվածի 2-րդ կետի 1-ին և 2-րդ մասերով, 5-րդ կետով, ՀՀ Կառավարության 18.05.2006 թվականի No 731-Ն , ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի 3-րդ մասով, ՀՀկառավարության 11 փետրվարի 2021 թվականիթիվ 160-Նորոշմամբ, ՀՀ կառավարության` 04 հունիսի 2020 թվականի թիվ 1023-Ն որոշմամբ, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին » ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6 –րդ կետով և հաշվի առնելով, որ ինքնակամ կառուցված շինությունը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ և պահպանում է քաղաքաշինական նորմերը, հիմք ընդունելով «Սարգիս Թամազյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինության հատակագծերը, բնութագիրը` որոշում եմ .

1. Շնող համայնքի սեփականություն հանդիսացող 06-037-0009-0001 ծածկագրից առաձնացվող 0.05393 հա հողամասում Արարատ Բաբկենի Մկրտումյանի կողմից 2020 թվականին ինքնակամ կառուցված բնակելի տան և ավտոտնակի նկատմամբ ճանաչել Շնող համայնքի սեփականության իրավունքը:
2. Օրինականացնել Շնող համայնքի սեփականություն հանդիսացող 06-037-0009-0001 ծածկագրից առաձնացվող 0.05393 հա հողամասում Արարատ Բաբկենի Մկրտումյանի կողմից 2020 թվականին ինքնակամ կառուցված բնակելի տունը և ավտոտնակը ` սպասարկման համար զբաղեցրած 0,05393 հա հողամասով:
3. Նշված բնակելի տանը, ավտոտնակին և զբաղեցրած հողամասին տրամադրել Շնող համայնք գյուղ Թեղուտ, փողոց 2, փակուղի 2, թիվ 5 փոստայինհասցեն
4. 06-037-0009-0001 ծածկագրից առաձնացվող 0.05393 հա հողամասի գործառնակակն նշանակությունը, առաջնորդվելով ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգով, փոփոխել որպես բնակավայերի բնակելի կառուցապատման հողամասի
5. Զբաղեցրած հողամասը ընդգրկված չէ ՀՀ «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ և պահպանում է քաղաքաշինական նորմերը
6.Աշխատանքային 15-օրյա ժամկետում դիմել ՀՀ Կադաստրի կոմիտեի աշխատակազմի «Լոռու» մարզային ստորաբաժանմանը՝ օրինականացված բնակելի տան նկատմամբ Շնող համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար:
7. Ինքնակամ կառույցն իրականացրած անձանց՝ օրինականացված բնակելի տան, ավտոտնակի և զբաղեցրած հողամասի՝ ուղղակի վաճառքվ ձեռք բերելու մասին ներկայացնել գնման նախապատվության գրավոր առաջարկություն:
8. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Լոռու մարզի Շնող համայնքի ղեկավարի՝ 29 հունիսի 2021 թվականի թիվ 124-Ա որոշումը:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(679.53 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Շնող, 2փող. շ.4/3
077 608-120
shnogh.lori@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 10032573@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՇՆՈՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner